Լրահոս
Քաղաքական
13:18
09.06.26
145

«Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Սաղաթելյանը հանդես է գալիս ճեպազրույցով՝  անդրադառնալով  ընտրակեղծիքներին և ընդդիմության հետագա քայլերին։

Լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանը նշեց, որ դաշինքը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները։

«Վերջնահաշվարկն ավարտելուց հետո մենք մտնելու ենք Սահմանադրական դատարան, բավականին մեծ փաթեթ է պատրաստվում»,- նշեց նա։

Ինչ վերաբերվում է մանդատաները վերցնել-չվերցնելուն՝ Սաղաթելյանն ասաց, թե այս հարցով պետք է ընդդիմադիր մյուս գործընկերների հետ քննարկում ունենան, որից հետո նոր որոշում կկայացնեն։

«Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ շեմը հաղթահարելու հարցը։

Մի բան հստակ է. մեր որոշումը բխելու է պայքարի շարունակության և հաջողության տեսակետից»,-ասաց Իշխան Սաղաթելայնը։

Ավելին՝ տեսանյութում։