Լրահոս
22:47
28.02.24
178

Հայաստան մտած զինված ադրբեջանցու անունը հայտնի է. Բաքուն հայտնում է «մոլորված զինվորի» մասին

Հայաստանի քննչական կոմիտեն քննում է ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի սահմանը հատելու դեպքը: Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունները միայն մեկ զինծառայողի մասին են հայտնում, այնինչ «Հայլուր»-ին Տեղ գյուղի բնակիչներից մեկն ասել է, որ երկու ադրբեջանցիներ են հատել Հայաստանի սահմանը, բայց նրանցից մեկը կարողացել է փախչել: Բաքուն պնդում է, թե ադրբեջանցին վատ տեսանելիության պատճառով մոլորվել է: Զինված ադրբեջանցուն վնասազերծել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողները: Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահը այսօր խուսափել է պաշտոնական հաղորդագրությունից դուրս տեղեկություն հայտնել, թե ի վերջո մեկ թե երկու ադրբեջանցի է հատել մեր երկրի սահմանը: