Լրահոս
Քաղաքական
13:15
05.10.24
102

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր:

Աննա Վարդապետյանն ու Իգոր Կրասնովը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը:

Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: