Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:45
20.07.24
340

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. Ալիև

Img default alt hy

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ այս տեղեկությունը տրամադրել է ԱԳՆ-ն:

Ալիևի խոսքով, սակայն, այս պահին բաց է մնում երկու հարց. «Առաջինը, Հայաստանը պետք է դրական արձագանքի մեր առաջարկին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ այս խումբը վերջին մի քանի տարիներին գործնականում պասիվ է եղել»։