-
ՀասարակականԵրևանի «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհն արդեն տարածվել է 2,5-3 հազար քառակուսու վրա14:5207.10.24
-
ՄիջազգայինՈւկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ նավթային տերմինալին. հրդեհը չի հաջողվում մարել14:5007.10.24
-
ՄիջազգայինԻսրայելը հարվածել է «Հըզբոլլահի» հետախուզական կենտրոնակայանին ու զինապահեստներին14:4507.10.24
-
ՀասարակականՆոր Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել14:0507.10.24
-
ՀասարակականԿյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը13:3207.10.24
-
ԻրավականՍԴ դատավորներին ամոթի ու անարգանքի սյունին գամելու ակցիա՝ բարձր դատարանի մոտ13:1607.10.24
-
ԻրավականՍԴ կողմից արձանագրված «Ստվերային արդարադատությունը» շարունակվում է. փաստաբան12:4807.10.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ուկրաինական հարվածից այրվում է ռուսական նավթը՝ Ղրիմում. Կիևը նոր զենք է ստացել12:3007.10.24
-
ՀասարակականԵրևանում 11 և 12-ամյա երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է12:2707.10.24
-
ՀասարակականՀրազենային վիրավորումից մահացած 21-ամյա Վահե Հարությունյանն Ագարակից էր. նա ընտանիքի ավագ զավակն էր. NEWS.am12:1107.10.24
-
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը լինելու է Գերմանիայում11:4307.10.24
-
ՔաղաքականՎարկային շուկան չի ենթարկվում Կենտրոնական բանկին. բանկերն իրենց խաղն են խաղում. 168.am11:3007.10.24
-
ՀասարակականՔաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում․ օգնության են հասել փրկարարները10:1507.10.24
-
ՀասարակականՄեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով. Տիգրան Ավինյան23:5906.10.24
-
ՀասարակականՉորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ Սրբազան23:0006.10.24
Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն, մյուս տաքսիները կարգելվեն. նախագիծ
Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիները կարգելվեն:
Sputnik Արմենիայի փոխանցմաբ, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը` կից օրինագծերով, ընդունվեց 56 կողմ, 6 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:
Տաքսի-ընկերությունները պետք իրենց ծրագրում փոփոխություններ կատարեն, որոնք թույլ կտան ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրել։ Դրա շնորհիվ տաքսի ծառայությունների շրջանառությունը կգրանցվի հարկային ծառայությունում։
Բացի այդ, յուրաքանչյուր ուղևորության համար կսահմանվի պետական տուրք, որը կանխիկ և անկանխիկ վճարման դեպքում տարբեր կլինի։
Կանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից տուրքը կսահմանվի 2%, 2025 թվականի հունվարի 1-ից՝3,5%, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5%, անկանխիկ վճարման դեպքում ՝ համապատասխանաբար 1,5%, 2,5% և 4%: Այս վճարումները հարկային ծառայությանը կփոխանցեն տաքսի-ընկերությունները, այլ ոչ թե վարորդները:
Բացի այդ, իրենց բիզնեսը վարելու իրավունքի համար ընկերությունները տարեկան 1 մլն դրամ (մոտ 2,5 հազար դոլար) տուրք կվճարեն։
Օրինագիծը ներկայացնելիս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ ապագայում հնարավոր է քննարկվի վարորդներին և նրանց մեքենաներին ներկայացվող նվազագույն պահանջների հարցը (ներկայումս այդ պահանջները թողնվել են ընկերությունների հայեցողությանը, բայց հնարավոր է` դրանք սահմանվեն նաև օրենքով կամ կառավարության որոշմամբ):
Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանում, հատկապես Երևանում, տաքսիների մեծ մասն անցել է առցանց հարթակներ, որոնց միջոցով ավելի հեշտ է պատվերներ ստանալ:
- 14:52 07.10.24 Երևանի «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհն արդեն տարածվել է 2,5-3 հազար քառակուսու վրա Կարդալ ավելին
- 14:07 07.10.24 Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ կհրաժարվի ժետոնից Կարդալ ավելին
- 14:05 07.10.24 Նոր Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել Կարդալ ավելին
- 13:57 07.10.24 Արագածոտնի մարզի Լեռնարոտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Կարդալ ավելին