Լրահոս
Հասարակական
16:14
11.05.26
110

Հայաստանում բանտային ոլորտը մնացել է առանց հոգևոր խնամքի. Հայր Ռուբեն

Img default alt hy

Հայաստանում բանտային ոլորտը մնացել է առանց հոգևոր խնամքի։ Մայր Աթոռը հոգևոր ծառայություն չի իրականացնում ՔԿՀ-ներում՝ հայտնի պատճառներով, սա թող իմանան և աշխատակիցները, և ազատազրկված մեր քույրերն ու եղբայրները։ Անգամ այն անհատների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում էլ այս պահին չկա այց՝ ՔԿՀ-ներ։ Միայն մեկ քահանայի պարագան չեմ կարողացել ճշտել, մնացած դեպքերում այց չկա, Երևան-Կենտրոն ՔԿՀ՝ հաստատ չկա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Սա բնութագիր է՝ այսօրվա իշխանությունների և այն պետական կառույցների, որոնք, շրջանցելով իրենց տրված լիազորություններն ու պարտականությունները, կատարում են հրամաններ»,- ասաց Հայր Ռուբենը՝ նկատելով, որ ՔԿՀ-ները պետական կառույց է, կուսակցական կազմակերպություն չէ։

«ՀԱՍԵ-ն վերջին 12 տարվա ընթացքում ՔԿՀ-ներում գործել է պայմանագրով, դրանից առաջ՝ բանավոր պայմանավորվածությամբ։ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության համար պարտական ենք Վեհափառ Հայրապետին»,- ասաց Հայր Ռուբենը։