-
Միջազգային
Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը
16:3022.03.25 -
Քաղաքական
Թուրքիայում ներքաղաքական լուրջ ճգնաժամ Է հասունանում․ դա կարող է Ադրբեջանին թուլացնել․ Գեղամյան
14:4522.03.25 -
Հասարակական
Կրակոց՝ Էջմիածնում․ հրազենային վնասվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
14:3022.03.25 -
Հայաստան
Ուղիղ I Վարդան Ղուկասյանը շարունակում է քարոզարշավը. հերթական հանդիպումը գյումրեցիների հետ
14:0622.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է․ Օսկանյան
14:0022.03.25 -
Իրավական
Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանում տղամարդուն զրկել են կյանքից
13:4722.03.25 -
Հասարակական
Դաժանություն ա դա, ամոթ ա. 17-ամյա Գրիշայի դանակահարությունից հետո ուշքի չի գալիս Սպիտակը
13:3022.03.25 -
Միջազգային
Կիևը համաձայնել է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել․ Սթիվ Ուիթկոֆ
13:1522.03.25 -
Հասարակական
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
12:0022.03.25 -
Մամուլի տեսություն
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է․ «Փաստ»
09:5222.03.25
Հայաստանում մարտի 1-ից 470 անվանման դեղանյութ կվաճառվի էլեկտրոնային դեղատոմսով

Մարտի 1-ից Հայաստանում 470 անվանման դեղանյութ կվաճառվի էլեկտրոնային դեղատոմսով: Համապատասխան որոշումը փետրվարի 29-ի նիստում հաստատեց Հայաստանի կառավարությունը:
ՀՀ կառավարության՝ 2019 թվականի օգոստոսի 15-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Նշվեց, որ նախագծով առաջարկվում է այսուհետև էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրել հակավարակային, հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների, իմունոգլոբիլին և պատվաստանյութեր ու միզոպռոֆոլ դեղամիջոցները, ինչը, ըստ նախագծի հեղինակների, կհանգեցնի ինքնաբուժության նվազմանը, որակյալ, արդյունավետ և նպատակային բժշկական օգնության տրամադրմանը, բնակչության իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև՝ վերահսկողության բարձրացմանը:
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումը հնարավորություն կընձեռի վերահսկել և կանոնակարգել դեղը բուժառուին հասցնելու հետագիծը: Նախագիծը մշակվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ տևական քննարկման արդյունքում:
Պիլոտային նախագիծը իրականացվել է դեռ 2022 թվականի հուլիսից: Սկզբնական շրջանում այն ներառել է կենտրոնացած գնումներով ձեռքբերած դեղերի 75 անվանում՝ 12 հիվանդության համար: Այս պահին էլեկտրոնային դեղատոմսով հնարավոր է ձեռք բերել 470 անվանում դեղ, որից 395-ն՝ անվճար և արտոնյալ պայմաններով, նաև վերոնշյալ խմբերի՝ 75 անվանում դեղ: Դա ներառում է Հայաստանում գրանցված 3370 անվանում դեղերի շուրջ 20 տոկոսը: Ընդ որում՝ այսուհետ դեղը դուրս է գրվելու ազդող նյութի տեսակով, այլ ոչ թե բրենդային անվանմամբ:
2025-ի հունվարի 1-ից նման եղանակով կառաջարկվի ևս 2566 դեղանվանում: Մնացածը, ինչպես նշեց փոխնախարարը, պարտադիր չէ, որ դուրս գրվեն դեղատոմսով:
-
20:00 19.03.25 Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը Կարդալ ավելին
-
14:30 15.03.25 Որոշ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ. նախարարության պարզաբանումը Կարդալ ավելին
-
22:14 14.03.25 Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը Կարդալ ավելին
-
20:35 11.03.25 Ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ, վնասվածքներ են ստացել Կարդալ ավելին