-
ՀասարակականԵրևանում բախվել են «Nissan Murano»-ն և «Kia Forte»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց23:5808.09.24
-
Իրավական«Զվարթնոց»-ում բռնել են բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ հայտնաբերել են Տավուշի մարզում21:3008.09.24
-
ՔաղաքականՊապոյանը Լատվիայում այցելել է «EggEnergy» ընկերություն. քննարկել են համագործակցության հեռանկարները19:3008.09.24
-
ՀասարակականԵրևան-Արմավիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց19:0008.09.24
-
ՀասարակականՍևանա լճում շարունակվում են Երևանի բնակիչ՝ 43-ամյա տղամարդու մարմնի որոնողական աշխատանքները14:3008.09.24
-
Կրթություն և գիտությունՈ՞վ է այրում եռագույնը՝ 3-րդ դասարանի «Մայրենիի» վրա. կրթություն՝ առանց դասագրքերի14:0008.09.24
-
ՔաղաքականՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն13:0008.09.24
-
ԱռողջապահականՆալբանդյանում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. News.am12:0008.09.24
-
ՀասարակականՆոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք11:4008.09.24
-
ԻրավականՈստիկանի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է. ՆԳՆ-ը նոր մանրամասներ է հայտնել10:5308.09.24
ՊԵԿ-ը ռեպրեսիվ վարչարարություն իրականացնող կառույցից պետք է վերածվի երկրի տնտեսական զարգացումն ապահովող կառույցի. Վահրամ Միրաքյան
«Հայաստանում ՊԵԿ-ը երկու հիմնական խնդիր ունի՝ պլանային հարկահավաքություն և երկրորդ՝ իդեալականության, ստերիլության ձգտում (կամ ձևական ձգտում)»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը:
«1. Եթե ՊԵԿ-ը չի գործում «զարգացնենք Հայաստանի տնտեսությունը» գաղափարախոսության շրջանակներում, այլ միայն հարկահավաքության վարչարարության, պլանի կատարման վրա է կենտրոնանում, ապա ստացվում է իրավիճակ, որ ՊԵԿ-ը սկսում է չտարբերվել «дань» հավաքող, ասենք Օսմանյան Կայսրության ժամանակների հարկահավաքներից:
Օսմանյան Կայսրության հարկահավաքների խնդիրն էր միայն հարկային պլանի կատարումը, իսկ Հայաստանի ՊԵԿ-ը պետք է գործի «զարգացնել Հայաստանի տնտեսությունը» գաղափարախոսությամբ:
Հիմա կասեք տնտեսական զարգացումը Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է, իսկ ՊԵԿ-ինը հարկային վարչարարությունն է:
Չէ, ՊԵԿ-ը տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույց է: Հարկային քաղաքականությունը տնտեսական քաղաքականություն թելադրող գործունեություն է և ՊԵԿ-ը տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույց է, այնպես, ինչպես Ֆինանսների նախարարությունը կամ Կենտրոնական Բանկը:
Այս համատեքստում, եթե ՊԵԿ-ի գործունեության գլխավոր գաղափարախոսությունը հարկային քաղաքականության միջոցով երկրի տնտեսության զարգացումը չէ, ապա այն վերածվում է հարկահավաք ռեպրեսիվ կառույցի:
Գաղափարախոսությունը շատ կարևոր է, ցավոք առայժմ ՊԵԿ-ի հիմնական գաղափարախոսությունը հարկահավաքության պլանների իրականացումն է, իր բոլոր բացասական հետևանքներով, իսկ պետք է լինի տնտեսության զարգացումը:
2. ՊԵԿ-ի երկրորդ խնդիրը հարկահավաքության համատեքստում ստերիլության ձգտումն է: Այս խնդիրը նույնպես առաջին կետի հետևանքներից է, բայց ոչ պակաս վտանգավոր: Իդեալական հարկահավաքության երբեք չի կարելի է հասնել ու հաճախ դրան ձգտելն ավելի վնասակար կարող է լինել տնտեսության համար, քան չձգտելը: Պետք է հաշտվել ինչ-որ չափի կորուստների հետ, քանի որ տնտեսությունը շատ բարդ պրոցեսներից է բաղկացած ու իդեալական հարկահավաքության ձգտումը հաճախ տնտեսական ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան ինչ-որ բաներ «աչքաթող» անելը:
Վերոնշյալ երկու կետերում, եթե փոփոխություն լինի, ապա դա հսկայական դրական ազդեցություն կունենա երկրի գործարար մթնոլորտի, տնտեսական զարգացման ու ներդրումային ոլորտի վրա ու ՊԵԿ-ը ռեպրեսիվ վարչարարություն իրականացնող կառույցից կվերածվի երկրի տնտեսական զարգացումն ապահովող կառույցի»,-գրել է Միրաքյանը:
- 16:00 08.09.24 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
- 12:00 07.09.24 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
- 13:30 05.09.24 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
- 18:45 03.09.24 Սեպտեմբերի 1-ի դրությամբ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ. ՊԵԿ Կարդալ ավելին