Լրահոս
Քաղաքական
16:54
09.12.24
166

Հայաստանում Սիրիայի դեսպանատան դրոշը հանվել է

Img default alt hy

Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող դեսպանատունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների պահպանության տակ է. նրանք թույլ չեն տալիս նկարահանել տարածքը, սակայն Sputnik Արմենիային հաջողվել է նկարել դեսպանատան շենքն առանց պետական խորհրդանիշի: