-
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին
10:4714.05.25 -
Մամուլի տեսություն
Արթուր Աթաբեկյանն իրեն և ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»
10:3814.05.25 -
Մամուլի տեսություն
Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ»
10:3014.05.25 -
Հասարակական
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է
10:1714.05.25 -
Մամուլի տեսություն
71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»
10:0614.05.25 -
Մամուլի տեսություն
Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»
09:4714.05.25 -
Հասարակական
Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի
00:0814.05.25 -
Հասարակական
Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա
23:5813.05.25 -
Միջազգային
Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից
23:4513.05.25 -
Միջազգային
Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին
23:1513.05.25 -
Քաղաքական
Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
22:4513.05.25 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
22:3513.05.25 -
Քաղաքական
Մունդառ հերյուրանք, կասկածելի վարույթներ ու թավշյա ճառեր. «կոռուպցիա» անունով պոզավոր կենդանին
22:1513.05.25 -
Քաղաքական
Արդարադատության նախարարը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին
22:0013.05.25 -
Քաղաքական
Թշնամին արդեն կրակում է օրը ցերեկով. նյարդերի պատերազմ՝ սահմանամերձ գյուղերում
21:5013.05.25 -
Հասարակական
40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին
21:4513.05.25 -
Միջազգային
Պուտի՞նը, թե՞ Լավրովը կմեկնի Ստամբուլ. ռուսների ու ուկրաինացիների «վերջին շանսը»
21:1513.05.25 -
Հասարակական
Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ հատվածներ․ ՀԷՑ
20:5413.05.25
Հայաստանը բարելավել է դիրքերը RSF-ի մամուլի ազատության ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières (RSF) կազմակերպությունը հրապարկել է մամուլի ազատության վերաբերյալ 2024 թվականի զեկույցը, որտեղ ընդգրկված 180 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 43-րդ հորիզոնականում։ 2023 թվականին Հայաստանը 49-րդն էր ինդեքսում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկույցում նշվում է, որ չնայած երկրում առկա բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Ըստ զեկույցի՝ Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հրապարակած զեկույցում նաև հավելում է, որ սոցիալական մեդիան, որը հասանելի է բնակչության երկու երրորդի համար, տեղեկատվության հիմնական աղբյուրն է: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի մյուս երկրներին։ Օրինակ՝ Ադրբեջանում մամուլի ազատության վարկանիշը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ անկում է ապրել՝ 151-ից նվազելով 164-րդ հորիզոնական։
«Մինչ նախագահ Իլհամ Ալիևը ոչնչացրել է բազմակարծության ցանկացած տեսք, նա 2014 թվականից ի վեր անխնա պատերազմ է վարել մնացած բոլոր քննադատների դեմ», – նշում է զեկույցը:
Վրաստանի վերաբերյալ զեկույցի արդյունքներով՝ նախորդ տարվա համեմատ երկրի վարկանիշը ևս անկում է ապրել՝ 77-ից նվազելով 103-րդ հորիզոնականի։
«Պաշտոնական միջամտությունը խաթարում է մամուլի ազատության բարելավմանն ուղղված ջանքերը», – ասվում է զեկույցում:
Իրանի Իսլամական Հանրապետությունը նախորդ տարվա 177-ի փոխարեն զբաղեցնում է աղյուսակի 176-րդ հորիզոնականը։ Թուրքիայի դեպքում զեկույցն արձանագրել է բարելավում․ նախորդ տարվա համեմատ երկիրը 165-րդ հորիզոնականից բարձրացել է 158-րդ հորիզոնական։
«Թուրքիայում ավտորիտարիզմի աճով լրատվամիջոցների բազմակարծությունը կասկածի տակ է դրվում: Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվում են քննադատներին ճնշելու համար», – նշում է զեկույցը։
-
19:20 10.05.25 Ո՞ղջ է, թե՞ մեռած. Բաքվի բանտում 15 օր հացադուլից հետո Վիգենը զանգել է կնոջը Կարդալ ավելին
-
23:00 02.05.25 Մահացել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը Կարդալ ավելին
-
17:15 01.05.25 ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում Կարդալ ավելին
-
14:45 01.05.25 Արամ Ա-ն խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու Արցախի մասին Կարդալ ավելին