-
ՏարածաշրջանԱնթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներ են իրար բախվել. կան տուժածներ16:1505.10.24
-
ԻրավականԿնոջը, իր կամքին հակառակ, բռնի ուժով անհայտ ուղղությամբ է տարել, հարվածներ հասցրել15:4505.10.24
-
ՔաղաքականՓաշինյանը և Բելգիայի վարչապետը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացումը14:1505.10.24
-
ՀասարակականՍիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ. Ավինյան12:4505.10.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 Հարվածներ՝ օդանավակայանին. գիշերային թեժ մարտեր՝ Իսրայել-Լիբանան ճակատում12:3005.10.24
-
Մամուլի տեսությունԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում. նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ»11:1505.10.24
-
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է «դաբրո» տալ՝ նախարարի թեկնածուի նշանակման հարցում․ «Հրապարակ»11:1105.10.24
-
Մամուլի տեսությունԱվինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է․ «Հրապարակ»10:4205.10.24
-
Կրթություն և գիտությունԴպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ10:3805.10.24
Հայաստանը հավակնում է ընդունել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) գլխավոր քարտուղարի տեղակալ, մրցաշարերի անցկացման բաժնի ղեկավար Հանես Էդերերին՝ քննարկելու Հայաստանում 2025 թվականին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի անցկացման հնարավորությունները, այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքից։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը:
Հանես Էդերերը Հայաստան է ժամանել մարզական ենթակառուցվածքների, հյուրանոցային պայմանների գնահատման և կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով:
Հայաստանի հավաքականը 2025 թվականին կմասնակցի Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնին, որը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 12-20-ը: Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչին ու ներկայացրել վերջին տարիներին Հայաստանում մարզաձևի զարգացման միտումները, անդրադարձել ՀՀ կառավարության՝ միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականությանը:
Հանես Էդերերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել ՀՀ թիմի վերադարձն աշխարհի առաջնություն՝ նշելով, որ գնահատելի է նաև Հայաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու փորձառությունը:
Տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանն ընդգծել է՝ տևական դադարից հետո արդեն երրորդ տարին է՝ անցկացվում է Հայաստանի տափօղակով հոկեյի առաջնությունը, ինչը կարևոր պահանջ է միջազգային ֆեդերացիայի կողմից: Հայաստանի հավաքականը տևական ընդմիջումից հետո ելույթները վերսկսել է այս տարվա փետրվարին անցկացված «Երևանյան գիշերներ» միջազգային մրցաշարում: Երևանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում 4 թիմերի մասնակցությամբ կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակներ է տարել ռուսական «Օլիմպ», «Արևային արջեր» և «Ռոսպրեսա» թիմերի նկատմամբ և ճանաչվել մրցաշարի հաղթող։
«Մեծ ջանքեր գործադրեցինք, ինչի արդյունքում Հայաստանը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացավ»,- ասել է Վահրամ Սարգսյանը:
Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, «Գազպրոմ Արմենիայի» ոււսումնասպորտային համալիր՝ ծանոթանալու ենթակառուցվածքային պայմաններին:
Աշխարհի առաջնության անցկացման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերի 26-27-ին Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի՝ Հունաստանում կայանալիք կոնգրեսում:
- 23:35 02.10.24 Աբովյանում դարձյալ մութ է. Արարատ-Գանձասար խաղն ընդհատվել է Կարդալ ավելին
- 16:23 02.10.24 Վեց հայ շախմատիստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են Կարդալ ավելին
- 23:21 30.09.24 Հայ շախմատիստների դիրքերը՝ ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում Կարդալ ավելին
- 21:57 30.09.24 Հայաստանում շախմատի միջազգային մրցաշար է մեկնարկել Կարդալ ավելին