Լրահոս
Քաղաքական
21:25
07.08.24
462

ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են «Զանգեզուրի միջանցք»-ի մասին Բաքվի հայտարարությանը

Img default alt hy

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը։

«Այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա»,-հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ամիրբեկովը հայտարարել էր․ «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը (հաղորդակցությունների վերաբացման մասին) խաղաղության համաձայնագրից և քննարկումը տեղափոխել ավելի ուշ»։