-
Հասարակական
Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
17:4621.04.25 -
Քաղաքական
Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան
17:0821.04.25 -
Հասարակական
Կրակում են պեկայով ու դեշեկայով. գյուղացիները քնում-զարթնում են ադրբեջանական կրակահերթի տակ
16:5421.04.25 -
Հասարակական
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մոտ 50 հազար արխիվային նյութ է հավաքագրվել․ Էդիտա Գզոյան
16:1821.04.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Նոր մանրամասներ՝ 16-ամյա տղայի սպանությունից. վենդետայի վտանգ՝ Քանաքեռում
15:3021.04.25 -
Հասարակական
Մասիսում գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակnց է հնչել. Ֆերմայի սեփականատիրոջ վիճակը ծայրահեղ ծանր է
15:0421.04.25 -
Հասարակական
Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տներից մեկի արևային ջրատաքացուցիչը. ՊՆ
14:3721.04.25 -
Տնտեսական
Թաքուն եք պահում․ Դուք, վստահաբար, 300 հազարի շեմը հանելու եք․ Թադևոս Ավետիսյան
14:3221.04.25 -
Հասարակական
Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը
13:3121.04.25 -
Տնտեսական
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը
11:4621.04.25
ՀՀ-ն պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության և փոխադարձության սկզբունքների հիման վրա․ Փաշինյանը՝ Թրյուդոյին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ խոսելու երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի մասին։
Ջասթին Թրյուդոն կարևորել է Հայաստանում դեսպանության բացումը, ինչը կողմերին համագործակցության լայն հնարավորություններ է տալիս:
Վարչապետ Փաշինյանը ևս կարևորել է Երևանում Կանադայի դեսպանության բացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է տալիս կիսվելու տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումների, Հայաստանում ժողովրդավարական օրակարգի, անվտանգային, տնտեսական իրավիճակի մասին։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կանադայի կառավարության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և հույս հայտնել, որ այդ քաղաքական աջակցությունը կփոխակերպվի տնտեսական համագործակցության զարգացման:
Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին:
Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման՝ ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Ջասթին Թրյուդոն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու ընդգծել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
-
17:38 21.04.25 Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին Կարդալ ավելին
-
17:08 21.04.25 Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան Կարդալ ավելին
-
16:46 21.04.25 Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան Կարդալ ավելին
-
12:58 21.04.25 Ձեր քաղաքական օրակարգի ճանապարհը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է հայի հիշողությունը. Գեղամ Մանուկյան Կարդալ ավելին