Լրահոս
Տնտեսական
14:26
22.07.24
165

ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, ՀՀ կառավարության անխոնջ ու ազգափրկիչ գործունեության արդյունքում ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ շեմը։ Եթե բաժանենք բնակչության թվի վրա, պարտքի յուրաքանչյուրիս բաժինը 4 հազար դոլարից ավելի է։ Հիշեք այս թվերը, երբ հաջորդ անգամ քանդվող ասֆալտը ձեր աչքը փորձեն մտցնել․․․․»։