-
ՔաղաքականՓաշինյանը և Բելգիայի վարչապետը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացումը14:1505.10.24
-
ՀասարակականՍիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ. Ավինյան12:4505.10.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 Հարվածներ՝ օդանավակայանին. գիշերային թեժ մարտեր՝ Իսրայել-Լիբանան ճակատում12:3005.10.24
-
Մամուլի տեսությունԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում. նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ»11:1505.10.24
-
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է «դաբրո» տալ՝ նախարարի թեկնածուի նշանակման հարցում․ «Հրապարակ»11:1105.10.24
-
Մամուլի տեսությունԱվինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է․ «Հրապարակ»10:4205.10.24
-
Կրթություն և գիտությունԴպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ10:3805.10.24
-
ՀասարակականԱնակնկալների ու նորարարության Team-ը՝ Դիջիթեքում. տարածաշրջանի ամենամեծ տեխնոցուցահանդեսը՝ Երևանում10:2105.10.24
-
ՔաղաքականԱդրբեջանում չհաստատված գերիները 80-ն են, կան ստուգված վկայություններ․ Սիրանուշ Սահակյան․ Alpha News10:0005.10.24
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններին
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորությամբ սեպտեմբերի 8-11-ը ճանաչողական այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաբժշկական հաստատություններ: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Այցի շրջանակում պատվիրակության ղեկավարը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմաբժշկական գլխավոր վարչության, ինչպես նաև ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, օդուժի ռազմաբժշկական վարչությունների պետերի հետ։
Ռազմաբժշկական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, օդուժի հոսպիտալներ, ցամաքային զորքերի և օդուժի ռազմաբժշկական ուսումնական կենտրոններ։ Պատվիրակության անդամները ծանոթացել են ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններին, նորագույն բուժսարքավորումներով հոսպիտալների հագեցվածությանը, հետևել այդ սարքավորումների միջոցով բժշկական միջամտությունների իրականացման գործընթացին, բժշկական տարհանման ու բժշկական մատակարարման կազմակերպման մոտեցումներին։
Ռազմաբժշկական ուսումնական կենտրոններում պատվիրակությունը ծանոթացել է ռազմաբժշկական կադրերի պատրաստման և վերապատրաստման ծրագրերին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին ու հետևել դաշտային վարժանքներին:
Հույն գործընկերների հետ քննարկվել են ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի ուսումնական գործընթացի հետագա կատարելագործմանն ու Հունաստանի հոսպիտալներում և ուսումնական կենտրոններում բժշկական կադրերի վերապատրաստման հնարավորություններին ու հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր։
- 16:17 04.10.24 Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում կիրականացվի 2 պայթյուն. ՀՀ ՊՆ Կարդալ ավելին
- 13:54 04.10.24 Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները Կարդալ ավելին
- 11:57 04.10.24 Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները Կարդալ ավելին
- 22:18 30.09.24 Բանակի կենտրոնական մարզական ակումբի խմբակներ են հաճախում զինծառայողների երեխաները. ՊՆ Կարդալ ավելին