Լրահոս
Հասարակական
23:25
14.05.26
209

Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են․ «Ազատություն»

Img default alt hy

Իջևանի կարի ֆաբրիկայում հնդիկ բանվորների աշխատավարձի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման պահանջով բողոքի ցույցն ավարտվել է մեկ անձի ձերբակալությամբ:

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը հայտնել են, որ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով հնդիկ բանվորը ձերբակալվել է, նախաքննություն է կատարվում։

Այս նույն ֆաբրիկայում նաև անցած տարի էին բանվորները նույն պահանջով բողոքի ակցիաներ արել:

Դեռ պարզ չէ՝ արդյոք ձերբակալված հնդիկ բանվորը կկալանավորվի՞, թե՞ ոչ: