Լրահոս
Հայաստան
22:12
02.03.24
327

«Հողը մեզնից խռովել է, այլևս բերք չի տալիս». ազատանցի կարտոֆիլագործներն ասում են՝ «մեռյալ վիճակ է»

Շիրակում գյուղացին մեն-մենակ է մնացել իր բերքի հետ, չի կարողանում իրացնել: Ազատանում, օրինակ, 2500-3000 տոննա չիրացված կարտոֆիլ ունեն, նույնքան էլ բարձր որակի տնկանյութ: Ստիպված են մտածել ցանքատարածությունները կրճատելու մասին: Առաջ, ասում են, խնդիր չի եղել՝ բերքն արտահանել են Ռուսաստան, Վրաստան, Արցախ: Հիմա պետությունը չի օգնում, Արցախն էլ չկա: