Լրահոս
Միջազգային
16:19
14.05.26
375

Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են․ Ռուբիո

Img default alt hy

Վաշինգտոնն ու Պեկինը համակարծիք են, որ Հորմուզի նեղուցը չպետք է ռազմականացվի, և անցման համար վճար չպետք է գանձվի։ Այս մասին NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Չինական կողմը հայտարարել է, որ չի սատարում Հորմուզի նեղուցի ռազմականացումը, ինչպես նաև չի սատարում անցման համար վճարների գանձման համակարգը. դա նաև մեր դիրքորոշումն է»,- ասել է նա։ Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը ընդհանուր լեզու են գտել Իրանի հարցում։