Լրահոս
Հայաստան
21:54
05.02.22
280

Հրդեհ է բռնկվել Դիլիջանի Կենտրոնական բանկին հարակից տարածքում. այրվել է 33 հա խոտածածկույթ

Img default alt hy

Փետրվարի 5-ին, ժամը 14:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջանի Կենտրոնական բանկին հարակից տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։53-ին, մարվել՝ 18։15-ին։ Երեք օջախով այրվել է մոտ 33 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 120 եղևնի։