-
Միջազգային
Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը
16:3022.03.25 -
Քաղաքական
Թուրքիայում ներքաղաքական լուրջ ճգնաժամ Է հասունանում․ դա կարող է Ադրբեջանին թուլացնել․ Գեղամյան
14:4522.03.25 -
Հասարակական
Կրակոց՝ Էջմիածնում․ հրազենային վնասվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
14:3022.03.25 -
Հայաստան
Ուղիղ I Վարդան Ղուկասյանը շարունակում է քարոզարշավը. հերթական հանդիպումը գյումրեցիների հետ
14:0622.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է․ Օսկանյան
14:0022.03.25 -
Իրավական
Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանում տղամարդուն զրկել են կյանքից
13:4722.03.25 -
Հասարակական
Դաժանություն ա դա, ամոթ ա. 17-ամյա Գրիշայի դանակահարությունից հետո ուշքի չի գալիս Սպիտակը
13:3022.03.25 -
Միջազգային
Կիևը համաձայնել է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել․ Սթիվ Ուիթկոֆ
13:1522.03.25 -
Հասարակական
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
12:0022.03.25 -
Մամուլի տեսություն
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է․ «Փաստ»
09:5222.03.25
ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. 5 ՔՊ-ական տուժnղ են ճանաչվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորված Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ անազատության մեջ։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Մկրտիչ Դավթյանը։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է Գագիկ Սարգսյանի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։
Փաստաբանը նշեց, որ քրեական գործով տուժող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 անդամ, իսկ իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու որոշումը դեռևս չի ստացել։
Հիշեցնենք` մարտի 13–ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները ներխուժել են դաշնակցական Գագիկ Սարգսյանի տուն և բերման ենթարկել նրան։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Գագիկ Սարգսյանը և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ահաբեկչություններ են կազմակերպել 2024 թ. փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում (ՔՊ–ական Գուրգեն Մելիքյանի տունը), իսկ 2024 թ. փետրվարի 20-ին Գյուլբենկյան 30/3 (ՔՊ–ական Գուրգեն Արսենյանի տունը) և Գյուլբենկյան 33 հասցեներում։
ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով (այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար) քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են:
Գագիկ Սարգսյանը կալանավորվել էր մարտի 14-ին` 1 ամսով։
-
13:47 22.03.25 Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանում տղամարդուն զրկել են կյանքից Կարդալ ավելին
-
22:50 21.03.25 Տաբատդ իջեցրու ասող ոստիկանությանը վստահո՞ւմ են քաղաքացիները. պայքար՝ մեծ ու փոքր գողերի դեմ Կարդալ ավելին
-
22:33 21.03.25 Ոստիկանությունում ծեծված Տիգրանը գնալու է մինչև վերջ. ՆԳ նախարարի զարմանքն ու խոստումը Կարդալ ավելին
-
17:48 21.03.25 Սյունիքում 40-ամյա տղամարդը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել ու վաճառել Կարդալ ավելին