Լրահոս
Հասարակական
10:30
12.01.25
798

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևան քաղաքում` հունվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` հունվարի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում սպասվում է ձյուն։

Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-4 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։