Լրահոս
Միջազգային
22:20
18.03.25
500

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Թրամփը․ Կրեմլից մանրամասներ են հայտնել

Img default alt hy

Այսօր կրկին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։

Այն 1,5 ժամից ավելի է տևել։ Վերջին անգամ Պուտինն ու Թրամփը հեռախոսով զրուցել էին փետրվարի 12-ին։

Կրեմլից հայտնում են, որ անկեղծ ու մանրամասն քննարկում է ծավալվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ, Պուտինը Դոնալդ Թրամփին երախտագիտուոթյուն է հայտնել ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված ջանքերի համար։

«Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել ամերիկացի գործընկերների հետ մշակել հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները, որոնք պետք է լինեն համապարփակ, կայուն և երկարաժամկետ»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։