Լրահոս
Քաղաքական
21:29
14.01.25
293

Ի՞նչ և ինչո՞ւ են ստորագրում Հայաստանն ու ԱՄՆ-ը. փաստաթուղթ՝ առանց անվտանգության երաշխիքների

Մոտ 4 ժամից Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրելու են Հայաստան-Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: 

Փորձագետների խոսքով՝ դա կարող է քաղաքական օգուտներ տալ Հայաստանին, սակայն անվտանգության երաշխիքներ պետք չէ ակնկալել Վաշինգտոնից: