-
ՀասարակականԵրևանում՝ «Վստրեչի» կամրջի տակ գտնվող տնակում, խոշոր հրդեհ է բռնկվել. կա վիրավոր23:3807.11.24
-
ՀայաստանՎստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն՝ Թրամփին22:5807.11.24
-
ՄիջազգայինԱյրված տներ՝ Կիևում, լարված իրավիճակ՝ ռազմաճակատում. ե՞րբ կկանգնեցնի պատերազմը Թրամփը22:5007.11.24
-
ՄիջազգայինՍարսափ-ավտոբուսը և մարդիկ՝ երկու չարիքի ձեռքում. Գազայի մեծ աղետը և մահաբեր հրթիռներ՝ Լիբանանի վրա22:3007.11.24
-
ՔաղաքականՆորից Էրդողանի կողքին, կրկին հեծանիվի վրա. Փաշինյանն իրեն լավ է զգում Հունգարիայում22:0007.11.24
-
Արտաքին քաղաքականությունԱնընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների համագործակցության վրա. դեսպանը՝ Զուրաբիշվիլիի գրառման մասին21:5207.11.24
-
ՄիջազգայինԱհեղ դատաստանի են սպասում Իրանում Թրամփի 2-րդ գալուստից հետո. Մոհամադը համաձայն չէ Մարիամի հետ21:4307.11.24
-
ՄիջազգայինԳերմանիայի նախագահը պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ ընտրություններ անցկացնել21:3207.11.24
-
ՔաղաքականՄի քիչ մտածել է ու համաձայնել. անսպասելի նախարար նշանակված Սրբուհի Գալյանը պատրաստ է կրել բեռը21:2007.11.24
-
Զինված ուժերՔննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր20:3507.11.24
-
ՔաղաքականՓաշինյանը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը20:2407.11.24
-
ՔաղաքականԳերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Սիմիդյանը՝ դեսպանին19:5007.11.24
-
ՔաղաքականՀայ-իրանական գրանդիոզ նախագծեր ու ընդհանուր տագնապներ. Կապանում փորձագիտական հավաք է19:4507.11.24
-
ՔաղաքականՄիրզոյանը ԵՔՀ շրջանակներում ԱԳ նախարարների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի19:1007.11.24
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է 2022 թ. հունվարի 19-ին ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա կողմից կատարված ինքնասպանության դեպքը։
2022 թվականի հունվարի 19-ին Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքում ԻԻՀ քաղաքացի աղջկան կախված վիճակում հայտնաբերելու վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել են հիշյալ աղջկա կողմից ինքնասպանության դիմելու իրական պատճառները։
Մասնավորապես, քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 26-ամյա աղջիկը, ուսում ստանալու նպատակով, գտնվել է ՀՀ-ում և բնակություն է հաստատել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքի սենյակներից մեկում։
Վերջինիս հոր ընկերը՝ 49-ամյա ԻԻՀ քաղաքացին, որն աշխատել է որպես ավտոբուսի վարորդ Երևան-Թեհրան երթուղով, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ընկերոջ ընտանիքի հետ, 26-ամյա աղջկան, այլ հյուրերի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 23-ին հրավիրել է իր ծննդյան տարեդարձին, որն անցկացվել է Երևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում։
Խնջույքից հետո, 49-ամյա տղամարդու առաջարկով, վերջինս և աղջիկը այցելել են Երևան քաղաքի Փիրումյանների փողոցում գտնվող բնակելի շենքի բնակարան, որտեղ 49-ամյա տղամարդը, օգտվելով աղջկա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։
26-ամյա աղջիկը, չհամակերպվելով կատարվածի հետ, գտնվելով սթրեսային ծանր հոգեվիճակում, 2022 թվականի հունվարի 19-ին իր բնակության վայրում ինքնասպանություն է գործել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ)։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- 23:26 07.11.24 Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր․ կան ձերբակալվածներ Կարդալ ավելին
- 19:30 07.11.24 Պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու համար Կարդալ ավելին
- 18:42 07.11.24 Ինքնասպանության փորձ՝ Արթիկ ՔԿՀ-ում․ ArmLur Կարդալ ավելին
- 18:00 07.11.24 34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից Կարդալ ավելին