Լրահոս
Հասարակական
16:30
15.06.24
88

Իջևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

Img default alt hy

Հունիսի 15-ին՝ ժամը 06։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Սևան ավտոճանապարհի մոտ 69-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ` Ե. Մ., ծնված 2002 թ․) և VAZ (վարորդ` Ա. Ա., ծնված 1977 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։ 

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։