Լրահոս
Հասարակական
21:13
15.05.26
183

Իմ մինուճար բալի գլուխը կերել է, եկել իմ քաղաքի մեջ ֆռում է. ՔՊ-ի քարոզարշավը՝ Արմավիրում

«Քաղաքացիական պայմանագիրը» Փարաքարում է սկսել քարոզարշավի 8-րդ օրը: Փաշինյանը առիթը բաց չի թողել Փարաքարի սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի քրեական գործին անդրադառնալու ու իրենց կապն այդ ողբերգության  հետ ևս մեկ անգամ հերքելու համար: 

Քաղաքական պրոցեսը ծափերով արթնացնելու առաքելությամբ է Փարաքար մտել ՔՊ առաջնորդն ու շարունակել քարոզարշավը Արմավիրի մյուս համայնքներում, որտեղ նրան հիշեցրել են մեկ այլ ողբերգության մասին: