Լրահոս
Քաղաքական
22:20
11.01.25
640

Ինչի՞ց են ահաբեկվել Փաշինյանն ու Ալիևը. Մինսկի խումբն իր վերջին խոսքը դեռ չի ասել

«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»: Վարչապետի մամուլի խոսնակի այս գրառմամբ, ըստ շատ վերլուծաբանների, ազդարարվեց՝ Հայաստանը պատրաստ է բավարարել Ալիևի հերթական պահանջը: 

Ըստ նրանց՝ Փաշինյանի՝ նախկինում արած մի քանի հայտարարություններից էր պարզ, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է կատարել Մինսկի խումբը «պատմության աղբանոցը» նետելու՝ Ալիևի պահանջը: