-
Մամուլի տեսություն
Ինչու է ՔՊ-ն որոշել ամփոփիչ բանավեճից «փրկել» Սարիկ Մինասյանին. «Ժողովուրդ»
09:5219.03.25 -
Միջազգային
Պուտինը ԱՄՆ նախագահի հետ զրույցում դրսևորեց բացառիկ ազնվություն՝ պաշտպանելով Ռուսաստանի շահերը․ Միրոնով
23:3518.03.25 -
Միջազգային
Ծանր իրավիճակ են ստեղծել ուկրաինացիները՝ Բելգորոդում. օտարերկրացի զինվորներ են Կուրսկում շրջափակվել
23:0018.03.25 -
Հասարակական
Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր
22:5618.03.25 -
Միջազգային
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը անհերքելի առաջընթաց էր․ Կոսաչով
22:4818.03.25 -
Քաղաքական
Եթե սարսափելի բաներ չանեն, իրենք պարտված են. Վարդան Ղուկասյանը չի վախենում ձերբակալությունից
22:4518.03.25 -
Իրավական
5 զոհ, 24 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 14 պատահար
22:0018.03.25 -
Տարածաշրջան
Հայաստանի՞, թե՞ Իրանի դեմ է «մարզվում» Ադրբեջանը. Ալիևը համալրում է իր զինված ուժերը
21:5018.03.25 -
Քաղաքական
Հայաստանը հրադադարը խախտելու պատճառ կամ հրահանգ չունի և կունենա «խաղաղության» Սահմանադրություն
21:4518.03.25 -
Հասարակական
ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են հրշեջ-փրկարարական նոր կայանի բացմանը (տեսանյութ)
20:4518.03.25 -
Քաղաքական
Բացահայտումներ եմ անելու Աննա Վարդապետյանի ներկայությամբ․ Հովիկ Աղազարյան. Factor
20:1518.03.25
Ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չարժանացավ էկոնոմիկայի նախարարության ճակատագրին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021-2024 թվականների ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է շահերի բախման դեպքերին առնչվող շուրջ 30 մեդիա հրապարակման եւ երկու տասնյակից ավելի դիմումի ուսումնասիրություն, որոնց գերակշիռ մասը վերաբերել են պետական գնումների գործընթացներին։
Հանձնաժողովն առերևույթ շահերի բախման դեպքերում հարուցել է համապատասխան վարույթներ։
Միաժամանակ, օրենսդրական գործող կարգավորումներով պայմանավորված՝ Հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել անդրադառնալու պետական գնումների գործընթացների նկատմամբ պետական պաշտոն զբաղեցնող անձանց ունեցած անուղղակի ազդեցության դեպքերին։
Այսպիսով՝ ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ միայն առողջապահության նախարարի հետ կապվող առևտրային կազմակերպության՝ պետական գնումների մասնակցության վերաբերյալ առկա են 20-ից ավելի մեդիա հրապարակումներ, որոնց մի մասն արվել է հաշվետու տարում՝ 2023 թվականին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չակերտները չի բացում, սակայն պարզից էլ պարզ է, որ խոսքը Անահիտ Ավանեսյանի մասին է։
Բանն այն է, որ դեռ ապրիլին իրավապահները մտել էին առողջապահության նախարարություն և «Ուիգմոր» հիվանդանոց. հարցը հիվանդանոցին տրամադրվող գումարներն էին՝ պետպատվերների տեսքով։ Իսկ «Ուիգմոր» հիվանդանոցը իրավապահների թիրախն էր դարձել, քանի որ խոսվում էր հիվանդանոցի և Անահիտ Ավանեսյանի միջև փոխկապակցվածության մասին։
Բացի նշված հրապարակումներից՝ շահերի բախման համատեքստում նշված դեպքերը քննելու վերաբերյալ Հանձնաժողովը ստացել է նաև քաղաքացիներից դիմումներ։
Դիմումների և հրապարակումների ուսումնասիրության արդյունքում, վերլուծելով փաստական հանգամանքները և վերաբերելի օրենսդրական կարգավորումները՝ արձանագրվել է, որ նախարարի հետ փոխկապակցված անձի բաժնեմասնակցությամբ առևտրային կազմակերպությունը պարբերաբար մասնակցել է պետական մարմինների կողմից պատվիրվող գնման գործընթացների, իսկ միայն առողջապահության նախարարության հետ կնքել է գնման 17 պայմանագիր։
Հաշվի առնելով, որ նախարարության կողմից պատվիրված գնման գործընթացներում նախարարը չի հանդիսացել գնման գործընթացի համար պատասխանատու պատվիրատուի ղեկավար, և ֆորմալ առումով գնման ընթացակարգերը պահպանված են եղել՝ վերջինիս կողմից շահերի բախման առերևույթ խախտման դեպքով վարույթներ չեն հարուցվել։
Կարճ ասած՝ առողջապահության նախարարությունը չարժանացավ էկոնոմիկայի նախարարության ճակատագրին, և չեղան աղմկահարույց ձերբակալություններ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
-
09:59 19.03.25 ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
09:52 19.03.25 Ինչու է ՔՊ-ն որոշել ամփոփիչ բանավեճից «փրկել» Սարիկ Մինասյանին. «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
09:46 19.03.25 Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ. «Հրապարակ» Կարդալ ավելին
-
09:10 19.03.25 Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով Կարդալ ավելին