Լրահոս
Հասարակական
09:45
08.12.23
232

Ինչպես է «Հայասաթ-1»-ն անջատվում հրթիռից (տեսանյութ)

Img default alt hy

«Բազումք» ընկերությունը տեսանյութ է հրապարակել`  ներկայացնելով «Հայասաթ-1»-ի անջատումը հրթիռից: Տեսանյութին կից հետևյալ գրառումն է արված.

«Ուրախ ենք ներկայացնել «Հայասաթ-1»-ի առաքելության ևս մեկ տպավորիչ պահ՝ արբանյակի անջատումը հրթիռից: Տեսանյութի ձախ կողմում կարող եք տեսնել հրթիռում զետեղված 1U չափի երկու Քյուբսաթերի դուրս գալը արձակող կայանքից՝ ENSO  և HAYASAT-1:

Արձակումն իրականացվել է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին SpaceX-ի Falcon 9 հրթիռի կողմից»: