Լրահոս
Հայաստան
22:07
24.05.24
264

Իր վրա հարձակում չի համարում համազգեստավորների գործողությունը հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը

 

Համացանցում կադրեր են տարածվել, որտեղ երևում է, ինչպես են «Զվարթնոց» օդակայանում մի խումբ համազգեստավորներ շրջափակել ֆրանսահայ Լեո Նիկոլյանին, և այդ ընթացքում նրանցից մեկը մի քանի անգամ հրում է հացադուլ հայտարարած լրագրողին: Լեո Նիկոլյանը հայտարարել է, որ աշխատակիցների գործողությունը չի համարում հարձակում: ՄԻՊ գրասենյակը պնդում է, թե ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Լեո Նիկոլյանը տևական ժամանակ է՝ գտնվում է օդանավակայանում, քանի որ Հայաստանի կառավարությունը, արգելել է նրա մուտքը Հայաստան: Ըստ Նիկոլյանի՝ Երևանի այդ որոշման պատճառը իր ռեպորտաժներն են Ոսկեպարի և Կիրանցի մասին: