Լրահոս
Միջազգային
23:15
09.05.26
494

Իրանական հարստացված ուրանի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները մնում են օրակարգում․ Պուտին

Img default alt hy

Ռուսական կողմի առաջարկները՝ Իրանի հարստացված ուրանը դուրս բերելու վերաբերյալ, մնում են օրակարգում. Մոսկվան դրանք նախկինի պես համարում է չափազանց հաջող: Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր առաջարկները սեղանին են,- նշել է ռուս առաջնորդը:- Եվ ինձ թվում է, որ դա լավ առաջարկ է. եթե բոլորը համաձայնեն դրան, Իրանը կարող է լիովին վստահ լինել, որ այդ նյութերը տեղափոխել է մի բարեկամ երկիր, որը համագործակցում է և շարունակելու է համագործակցել Իրանի հետ խաղաղ ատոմի ոլորտում: Իսկ այլ միջուկային ծրագրերի՝ զինատեսակների ստեղծման ծրագրերի, Իրանը չի էլ ձգտում»: