Լրահոս
Միջազգային
11:42
05.10.24
160

Իրանի արտգործնախարարը ժամանել է Սիրիա

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Դամասկոս (Սիրիա)՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ նոր պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը։

«Արտաքին գործերի նախարար պարոն Արաղչիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս։

Նախարարը կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ու զարգացումները տարածաշրջանում»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ երեկ Աբաս Արաղչին եղել է Բեյրությում, նրան ընդունել են Լիբանանի իշխանության ներկայացուցիչները: