Լրահոս
Աշխարհ
23:30
15.04.24
140

Իրանի վրեժը կամ Իսրայելի սարսափը. մեծ պատերազմ՝ «հրե անձրևից» հետո՞

Երկու օր շարունակ աշխարհը շունչը պահած սպասում էր, թե արդյո՞ք Իրան-Իսրայել բախումը կվերաճի լայնամասշտաբ պատերազմի: Իրանը մոտ 200 ԱԹՍ ու բալիստիկ հրթիռ է ուղարկել Իսրայելի վրա, վնասել այն ռազմաբազաները, որտեղից, ըստ Թեհրանի, ավիահարվածներ են հասցվել Սիրիայում իրանական հյուպատոսությանը: Թեհրանն իր վերժը լուծված է համարում: Սակայն զգուշացնում է, որ եթե Թել Ավիվը լարի իրավիճակը, հուժկու պատասխանը չի ուշանա: Հանգստյան օրերին ապաստարաններում անցկացրած իսրայելցիները վստահ են, որ իրենց առօրյան խախտած իրանական հարվածներին արժանի պատասխան կտա ՑԱԽԱԼ-ը: