-
Միջազգային
Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ
22:5812.02.25 -
Հասարակական
Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են մահվանից 3 օր անց․ Armlur.am
22:1412.02.25 -
Միջազգային
Եվրոպային մրսեցնում է Զելենսկին. ռուսական գազի բարձր գինը կռիվ է գցել հին աշխարհամասում
22:0012.02.25 -
Քաղաքական
Հայոց պետականության պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սև բիծ․ հայտարարություն
21:5312.02.25 -
Քաղաքական
Խայտառակ բլե՞ֆ կամ դատարկ ջեբով ո՞ւր ես գնում, Փանո՛ս. եվրաօրինագծի առաջին «այո»-ն
21:3712.02.25 -
Հասարակական
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար
21:0012.02.25 -
Հասարակական
Մորմոնները Հյուսիսային պողոտայում նախաձեռնություն են անցկացնում, զգոն եղեք․ Տ. Զաքարիան ահազանգում է
20:2112.02.25 -
Հասարակական
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման համար հատկացվել է 743 մլն դրամ
19:4412.02.25 -
Հասարակական
Գլուխը պատին ա տալիս. Երևանում հայհոյում են արցախցիներին վիրավորած Ալեն Սիմոնյանին
19:3012.02.25 -
Հասարակական
Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ում հրդեհ է բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի
19:0012.02.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Սկանդալ է սադրում Ալեն Սիմոնյանը. ի՞նչ է հասկացնում իշխանությունը
18:3012.02.25 -
Քաղաքական
Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Պեսկով
18:1612.02.25 -
Իրավական
«Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են կանեփի սերմնահատիկներ
18:0012.02.25 -
Միջազգային
Արյունահեղություն՝ ռուսական գյուղում և բալիստիկ հրթիռներ՝ Կիևի վրա. Թրամփի գաղտնի հանձնարարությունը
17:5112.02.25 -
Հասարակական
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր են իրականացվում. Հայկ Կոստանյան
17:0012.02.25 -
Իրավական
Աշոտ Բադալյանը նշանակվել է ՔԿ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ
16:4512.02.25 -
Միջազգային
Դժոխային մարտերը Գազայում կարող են վերսկսվել. պաղեստինցիները ո՛չ կյանք են գտնում, ո՛չ տուն
16:3612.02.25 -
Քաղաքական
Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը սահման չունի. Մհեր Մելքոնյան
16:3012.02.25
Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տարածված տեղեկությունը, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան արտահանվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների վրա, արագորեն լայն քննարկման առարկա դարձավ: Հատկանշական է, որ ծավալված քննարկման առանցքում, այսպես ասած, «քաղաքական բաղադրիչն էր»՝ տարբեր ձևակերպումներով, մի կողմից՝ թե՝ «Ռուսաստանը պատժում է Փաշինյանի կառավարությանը», մյուս կողմից՝ թե՝ «տեսեք, թե Ռուսաստանն ինչ է անում», և այդպես շարունակ: Ոչ պակաս հատկանշական ու նաև ցավալի է, որ թեման քննարկողներից մեծ մասի ուշադրությունից դուրս մնացին այդ մտահոգիչ տեղեկատվության բուն բովանդակությունն ու արծարծված փաստական ու էական հանգամանքները:
Այդ հանգամանքները հստակ արտացոլված են «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարամզինի պաշտոնական գրության մեջ, որը հասցեագրված է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանին: Ի՞նչ է նշված ռուս պաշտոնյայի այդ գրության մեջ: Առաջինը. Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մեջ (լոլիկ, խնձոր) կրկին հայտնաբերվել է սահմանված չափերը գերազանցող պեստիցիդների մնացորդային պարունակություն: Երկրորդ՝ տեղեկանում ենք, որ դա միայն այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայտնաբերված 8-րդ դեպքն է: Երրորդ՝ տեղեկանում ենք, որ «Ռոսսելխոզնադզորը» դեռևս հունիսի սկզբին (հունիսի 5-ին) մեկ այլ պաշտոնական նամակով հայտնել է հայտնաբերած խախտումների մասին՝ խնդրելով նաև տեղեկություններ տրամադրել ձեռնարկված միջոցների, դեպքերի հետաքննության ու դրանց արդյունքների մասին:
Սակայն, ինչպես փաստվում է հրապարակված վերջին գրության մեջ, ոչ մի նման «միջոցառումներ» հայկական կողմը, ի դեմս ՍԱՏՄ-ի, չի ձեռնարկել կամ առնվազն դրանց մասին ոչինչ չի հայտնել Ռուսաստանի գործընկերներին (ՍԱՏՄ-ն միայն երեկ հայտարարություն տարածեց, թե՝ «այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»): Այստեղ հիմնական հարցերը հետևյալն են. ի՞նչ են արել Հայաստանի պատկան մարմինները՝ պարզելու համար, թե ինչու է պեստիցիդների պարունակության աստիճանը բարձր (ՍԱՏՄ լղոզված պարզաբանումը ոչինչ չի փոխում), ինչո՞ւ իրենց գործողությունների մասին ոչինչ չեն հայտնել ռուսական կողմին, որպեսզի տնտեսվարողները այսօր արգելքի փաստի առաջ չկանգնեին: Մյուս կողմից՝ նույն գյուղմթերքն իրացվում է նաև Հայաստանի ներքին շուկայում:
Ստացվում է, որ պեստիցիդների մնացորդային պարունակությունը շարունակաբար բարձր է, այդ «մթերքն» ուտում ենք մենք, մեր երեխաները, այսինքն՝ մենք ենք թունավորվում պեստիցիդախեղդ «գյուղմթերքով»: Ու թունավորվում ենք ոչ մեկ տարի: Ըստ էության, ինչպես մասնագետներն են շեշտում, այս ամենը վկայում է հանցավոր անգործության մասին՝ թե՛ տնտեսվարողների հետ չաշխատելու, դրա հետևանքով՝ երկրի տնտեսությանը լուրջ վնաս հասցնելու առումով, թե՛ բնակչության առողջության ու սննդի անվտանգությունը չապահովելու, թե՛ Ռուսաստանի գործընկերների հետ նորմալ չաշխատելու առումներով»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
-
10:14 12.02.25 Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
09:55 12.02.25 Ավանեսյանը հասկացել է, որ Նանուշյանն ու նրա թիմակիցները «թաքնված» պայքար են մղում իր դեմ․ «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
09:50 12.02.25 ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի․ «Իրավունք» Կարդալ ավելին
-
09:44 12.02.25 Ճնշումների միջոցով փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքը․ «Ժողովուրդ» Կարդալ ավելին