Լրահոս
Միջազգային
10:19
09.06.26
162

Իսրայելը և Իրանը մեկ շաբաթով դադարեցրել են փոխադարձ հարվածները․ Թրամփ

Img default alt hy

Իսրայելը և Իրանը առնվազն մեկ շաբաթ փոխադարձ հարվածներ չեն հասցնի։ Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ լավ զրույց ենք ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Նրա վրա հարձակվել են, նա պատասխան հարված է հասցրել։ Չեմ կարող նրան մեղադրել դրա համար։ Բայց հիմա նրանք դադարեցրել են դա։ Այնպես որ, նրանք հանգիստ կթողնեն միմյանց ևս մեկ շաբաթ կամ մոտավորապես այդքան ժամանակ», - ասել է նա լրագրողներին։