Լրահոս
Միջազգային
14:57
15.04.24
147

Ջրհեղեղի առաջն առնել չի հաջողվում Ռուսաստանում. արտակարգ դրություն է որոշ շրջաններում

Ռուսաստանի Կուրգանի, Տյումենի և Օրենբուրգի նահանգներում գետերի գարնանային վարարումների հետևանքով սկսված ջրհեղեղի առաջն առնել դեռ չի հաջողվում: Կուրգանի նահանգապետը կոչ է արել բնակիչներին անհապաղ՝ մինչև մութն ընկնելը լքել հեղեղված տարածքները, որովհետև ջուրն արդեն այնքան է բարձրացել, որ էլեկտրաէներգիան կարող է անջատվել: Որոշ շրջաններում դեռ արտակարգ դրություն է: Ջրհեղեղի նախնական վնասը գնահատվել է 21 միլիարդ ռուբլի։