-
ՄիջազգայինՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով23:5714.01.25
-
Քաղաքական1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան23:4814.01.25
-
Քաղաքական«Ոսկի տղայի» հաղթանակը՝ Փարաքարում. կրիմինալ պատմության մեջ հայտնված թեկնածուն կղեկավարի համայնքը23:3514.01.25
-
ՔաղաքականՑանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան23:2914.01.25
-
ՔաղաքականՀաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն23:1714.01.25
-
ՔաղաքականԿանայք՝ Փաշինյանի կաբինետում. խոցելի տղամարդիկ, Սրբուհի Գալյանը և Հայաստանի թիվ մեկ բանտապետը22:4014.01.25
-
ՔաղաքականՄիրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը22:3314.01.25
-
ՀասարակականԲերման են ենթարկել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ և թմրամիջոցներ21:4914.01.25
-
ՔաղաքականՓաշինյանը բանակային կորպուսի նախկին հրամանատարին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում21:3614.01.25
-
ՔաղաքականԻ՞նչ և ինչո՞ւ են ստորագրում Հայաստանն ու ԱՄՆ-ը. փաստաթուղթ՝ առանց անվտանգության երաշխիքների21:2914.01.25
-
ԱռողջապահականՎիրուսները չեն անհանգստացնում առողջապահության նախարարին. նրան հունից հանում է դեղատների բողոքը21:0014.01.25
-
ՔաղաքականԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար20:5214.01.25
-
ՔաղաքականՆոր մեղմիկ զգուշացումներ Ռուսաստանից՝ Հայաստանին. Մոսկվայում սպասում են Հայաստանի ԱԳ նախարարին20:1114.01.25
-
ՀասարակականՔաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները20:0014.01.25
-
ՄշակույթԿԳՄՍ նախարարն ու Երևանի քաղաքապետը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր19:4514.01.25
-
ՄիջազգայինԼոս Անջելեսը միտումնավո՞ր են այրել. զայրացրել է ամերիկացիներին Բայդենի որոշումը19:3514.01.25
-
ՔաղաքականԱրարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ․ News.am19:1214.01.25
-
ԱռողջապահականԵղե՛ք տեղեկացված և կրկնակի ուշադիր ձեր երեխաների հանդեպ. զգոնության կոչ՝ ծնողներին19:0014.01.25
-
ՔաղաքականՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը18:4514.01.25
-
ՀայլուրՀայլուր 18։30 Արտակարգ դրություն է Գլենդելում. կատաղի վեճեր է բորբոքել ապոկալիպտիկ հրդեհը18:3014.01.25
-
ՔաղաքականԻրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր18:1514.01.25
Կալանավորվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը. իրավապահ մարմինների ռեյդին խոչընդոտելու հետևանքը․ 168․am
2023թ. մայիսի 23-ին 168.am-ը գրել էր, որ իրավապահ մարմինները «ռեյդեր» են իրականացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ խուզարկություններ էին իրականացրել «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես ազատազրկված անձանց խցերում, այնպես էլ աշխատակիցների կաբինետներում:
Գրել էինք նաև, որ իրավապահներն առգրավել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների պետերի հեռախոսները, համակարգիչներն ու էլեկտրոնային կրիչները:
ԱԱԾ և Քննչական կոմիտեի (ՔԿ) աշխատակիցների ուշադրության կենտրոնում ՔԿՀ-ներն ու նրանց աշխատակիցները հայտնվել էին այն պատճառով, որ նշյալ կառույցներում հստակ ինֆորմացիա է ստացվել առ այն, որ ՔԿՀ-ներում ահռելի չափերի է հասել հեռախոսների, Wi-Fi սարքերի, թմրամիջոցների շրջանառությունը: Մասնավորապես, տեղեկություն է եղել, որ կալանավորված անձինք ու դատապարտյալներն ազատազրկման վայրերից անգամ տուժողների հետ են կապ հաստատել:
Տեղեկացրել էինք նաև, որ իրավապահների անակնկալ այցը ՔԿՀ-ներ առանց միջադեպերի չի անցել: Օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատակիցները փորձել էին խոչընդոտել իրավապահների աշխատանքը, և դա այն դեպքում, երբ քննիչներն իրենց հետ ունեցել են խուզարկության որոշում։
168.am-ի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ՔԿ-ի ու ԱԱԾ-ի աշխատանքներին խոչընդոտման փաստի առթիվ հարուցվել էր քրեական վարույթ:
Շուրջ երկու ամիս անց՝ հուլիսի 6-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Կարեն Խաչատրյանն ազատվեց պաշտոնից, ապա փոխադրվեց Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին՝ ղեկավարելու անվտանգության ապահովման բաժինը:
«Նուբարաշենում» տեղի ունեցած ռեյդերն անհետևանք չէին անցել. Կարեն Խաչատրյանը սրտի հետ կապված խնդիրների պատճառով տևական ժամանակ հիվանդանոցային բուժում էր ստացել:
Հարուցված քրեական գործով նախաքննությունը, սակայն, շարունակվում էր, և 168.am-ը տեղեկացավ, որ օրերս Կարեն Խաչատրյանը կալանավորվել է:
Քննչական կոմիտեի (ՔԿ) մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց մեր տեղեկությունը:
«Կոմիտեում քննվող քրեական վարույթով տվյալ անձին ներկայացվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 441-րդ հոդածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանքը։ Ելնելով նախաքննության շահերից՝ այս պահին այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն»,- մեզ հետ զրույցում ասաց Գոռ Աբրահամյանը:
Հոդված 441.
Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը
1. Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,
2) պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս,
3) կատարվել է զենք կամ հատուկ միջոց օգտագործելով,
4) կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
- 19:30 14.01.25 Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Կարդալ ավելին
- 17:15 14.01.25 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ Կարդալ ավելին
- 15:40 14.01.25 Անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց Կարդալ ավելին
- 15:23 14.01.25 Մհեր Սահակյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կարդալ ավելին