-
ՄիջազգայինԱյրված տներ՝ Կիևում, լարված իրավիճակ՝ ռազմաճակատում. ե՞րբ կկանգնեցնի պատերազմը Թրամփը22:5007.11.24
-
ՄիջազգայինՍարսափ-ավտոբուսը և մարդիկ՝ երկու չարիքի ձեռքում. Գազայի մեծ աղետը և մահաբեր հրթիռներ՝ Լիբանանի վրա22:3007.11.24
-
ՔաղաքականՆորից Էրդողանի կողքին, կրկին հեծանիվի վրա. Փաշինյանն իրեն լավ է զգում Հունգարիայում22:0007.11.24
-
Արտաքին քաղաքականությունԱնընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների համագործակցության վրա. դեսպանը՝ Զուրաբիշվիլիի գրառման մասին21:5207.11.24
-
ՄիջազգայինԱհեղ դատաստանի են սպասում Իրանում Թրամփի 2-րդ գալուստից հետո. Մոհամադը համաձայն չէ Մարիամի հետ21:4307.11.24
-
ՄիջազգայինԳերմանիայի նախագահը պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ ընտրություններ անցկացնել21:3207.11.24
-
ՔաղաքականՄի քիչ մտածել է ու համաձայնել. անսպասելի նախարար նշանակված Սրբուհի Գալյանը պատրաստ է կրել բեռը21:2007.11.24
-
Զինված ուժերՔննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր20:3507.11.24
-
ՔաղաքականՓաշինյանը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը20:2407.11.24
-
ՔաղաքականԳերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Սիմիդյանը՝ դեսպանին19:5007.11.24
-
ՔաղաքականՀայ-իրանական գրանդիոզ նախագծեր ու ընդհանուր տագնապներ. Կապանում փորձագիտական հավաք է19:4507.11.24
-
ՔաղաքականՄիրզոյանը ԵՔՀ շրջանակներում ԱԳ նախարարների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի19:1007.11.24
-
ՀասարակականԲախվել են Հրազդան-Քաղսի-Երևան երթուղու «Գազել»-ը և «BMW X5»-ը, երթուղայինում 15 ուղևոր է եղել18:1507.11.24
-
Իրավական34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից18:0007.11.24
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցման գործում» 14-րդ միջազգային կոնֆերանսին:
Միջոցառման նպատակն էր բարելավել կանանց ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։
Պաշտպանը «Կանայք խաղաղությունը վերցնում են իրենց ձեռքը» պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս:
Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում կանանց դերի կարևորությանը, համաշխարհային խաղաղության և անվտանգության հարցերում նրանց ներգրավվածությանը, իրավահավասարության ապահովմանը և այլն։
Անահիտ Մանասյանն իր խոսքում անդրադարձել է մարդու իրավունքների հիմքում ընկած կարևոր գաղափարներին՝ հանդուրժողականությանը և համերաշխությանը, քանի որ անհնար է պատկերացնել խաղաղության որևէ գործընթաց առանց այս երկու գաղափարների։
Ըստ Պաշտպանի՝ մեր նման հասարակություններում հանդուրժողականության և համերաշխության մասին խոսելը որոշակի առումով մարտահրավերային է։
«Հանդուրժողականության և համերաշխության մասին խոսում և այդ գաղափարները խոսքի մակարդակում կարևորում են բոլորը, բայց երբ գործնական մակարդակում ենք անդրադառնում թեմային, հասկանում ենք, որ խնդիրները բազմաթիվ են»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը խոսել է որոշումներ կայացնելու գործընթացում կանանց ներգրավվածության խթանման մասին` ընդգծելով, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան տղամարդկանցը։
«Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Ընդ որում` այդ գործընթացները հաճախ նախաձեռնում ու իրականացնում են հենց կանայք, ինչը խնդիրները շատ ավելի մարտահրավերային է դարձնում: Վստահ եմ` մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը և այն օրինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը։
«Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցնան գործում» 14-րդ միջազգային կոնֆերանս կազմակերպել է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցման գործում» 14-րդ միջազգային կոնֆերանսին:
Միջոցառման նպատակն էր բարելավել կանանց ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։
Պաշտպանը «Կանայք խաղաղությունը վերցնում են իրենց ձեռքը» պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս:
Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում կանանց դերի կարևորությանը, համաշխարհային խաղաղության և անվտանգության հարցերում նրանց ներգրավվածությանը, իրավահավասարության ապահովմանը և այլն։
Անահիտ Մանասյանն իր խոսքում անդրադարձել է մարդու իրավունքների հիմքում ընկած կարևոր գաղափարներին՝ հանդուրժողականությանը և համերաշխությանը, քանի որ անհնար է պատկերացնել խաղաղության որևէ գործընթաց առանց այս երկու գաղափարների։
Ըստ Պաշտպանի՝ մեր նման հասարակություններում հանդուրժողականության և համերաշխության մասին խոսելը որոշակի առումով մարտահրավերային է։
«Հանդուրժողականության և համերաշխության մասին խոսում և այդ գաղափարները խոսքի մակարդակում կարևորում են բոլորը, բայց երբ գործնական մակարդակում ենք անդրադառնում թեմային, հասկանում ենք, որ խնդիրները բազմաթիվ են»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը խոսել է որոշումներ կայացնելու գործընթացում կանանց ներգրավվածության խթանման մասին` ընդգծելով, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան տղամարդկանցը։
«Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Ընդ որում` այդ գործընթացները հաճախ նախաձեռնում ու իրականացնում են հենց կանայք, ինչը խնդիրները շատ ավելի մարտահրավերային է դարձնում:
Վստահ եմ` մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը և այն օրինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը։
«Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցնան գործում» 14-րդ միջազգային կոնֆերանս կազմակերպել է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։
- 19:30 07.11.24 Պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու համար Կարդալ ավելին
- 18:42 07.11.24 Ինքնասպանության փորձ՝ Արթիկ ՔԿՀ-ում․ ArmLur Կարդալ ավելին
- 18:00 07.11.24 34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից Կարդալ ավելին
- 17:48 07.11.24 ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ընկերության տնօրենից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքից. կա կալանավորված Կարդալ ավելին