Լրահոս
Աշխարհ
23:20
11.01.25
1 118

Կապիկի ջրծաղիկով վարակման առաջին դեպքը՝ Սիերա Լեոնեում

Img default alt hy

Կապիկի ջրծաղիկով վարակման առաջին դեպքը գրանցվել է Սիերա Լեոնեում։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են տեղի առողջապահական մարմինները։

«Սիերա Լեոնեն հաստատել է mpox-ի առաջին դեպքը, որը վիրուսային հիվանդություն է և հայտարարված է առողջության համար սպառնալիք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը պոտենցիալ վտանգավոր է թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց համար: Վարակն ուղեկցվում է ջերմությամբ, թունավորմամբ, ավշային հանգույցների մեծացմամբ և ցանի հետագա տարածմամբ՝ նախ բծերի տեսքով, որոնք վերածվում են բշտիկների, որոնց բացվելուց հետո ձևավորվում են խոցեր, իսկ երբ դրանք ընկնում են, առաջանում են սպիներ։ Թեթև դեպքերում հիվանդությունը սովորաբար անցնում է ինքնուրույն և տևում է 14-ից 21 օր: