-
Միջազգային
Թուրքիան ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի անցկացման համար սպասում է Ուկրաինայի պատասխանին
14:3008.07.25 -
Քաղաքական
Պետդեպարտամենտում քննարկվել են ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքները. Վարդան Օսկանյան
14:1508.07.25 -
Իրավական
ՀԷՑ-ում քննչական գործողություններն ավարտվել են. Նարեկ Կարապետյանը դուրս եկավ շենքից
13:4508.07.25 -
Քաղաքական
Ա՛յ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես. վեճ՝ ԱԺ նիստերի դահլիճում և միջանցքներում
13:4008.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Երևանի և Բաքվի միջև արդեն խաղաղություն է. ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը․ Հաջիև
13:1008.07.25 -
Իրավական
ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը
12:4908.07.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Խայտառակ տուրուդմփոց՝ ԱԺ-ում, խուզարկություններ՝ ՀԷՑ գրասենյակում
12:3008.07.25 -
Քաղաքական
Քննիչների հսկայածավալ խումբ է կազմվել. կմտնեն ոչ միայն Վեհարան, այլև սրբազանների տներ. 168.am
12:0008.07.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Երևանի քաղաքապետարանում. անվասայլակով տղամարդը սպառնում է դիմել կտրուկ միջոցների
11:2308.07.25 -
Քաղաքական
Ձերը էտ ա՝ կալանավորելը․ մերը պայքարելն ա, թասիբն ա ու պատիվն ա․ Արթուր Սարգսյան
11:2008.07.25 -
Միջազգային
Իրանում իսրայելական կողմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
11:1508.07.25 -
Քաղաքական
Ինչպես է Հակոբ Արշակյանը հրում ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին (տեսանյութ)
10:5808.07.25 -
Մամուլի տեսություն
Դատախազը ևս երկու պատգամավորի հետևից կգնա. թիրախում նաև կանայք են․ «Ժողովուրդ»
10:4608.07.25
Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 11-ին մասնակցել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցված նոր երկու մասնաշենքի բացման արարողությանը: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Կատարված աշխատանքների արդյունքում վերանորոգվել են ազատազրկված կանանց մասնաշենքը, որը ներառում է հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց առանձնացված խցեր, ինչպես նաև ուսումնական կենտրոնը, որը ներառելու է մարզադահլիճ, գրադարան, լսարաններ, միջոցառումների դահլիճ և արհեստագործական ուսումնական սենյակներ՝ հագեցած համապատասխան ժամանակակից գույքով ու սարքավորումներով:
Արարողությանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Անահիտ Մանասյանն իր խոսքում նշել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր ուշադրության կենտրոնում:
«Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները, այդ թվում՝ երաշխավորելով նրանց համար հասանելի տարբեր ծառայությունների և նրանց միջավայրի պատշաճ մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ հանգամանքների չերաշխավորումը շատ հաճախ հանգեցնում է տարբեր խնդիրների՝ թե արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դիտանկյունից, թե կարող է հանգեցնել իրավունքի տարբեր այլ խախտումների, օրինակ՝ կրթության, կանանց իրավունքների, հղիների ու մինչև 3 տարեկան երեխաների խնամող կանանց իրավունքների հետ կապված հարցերի։ Այդ խնդիրները մենք ոչ միայն արձանագրել ենք, այլև տարբեր ձևաչափերով անընդհատ ենք դրանց մասին բարձրաձայնում»,-ասել է Պաշտպանը:
Բացման արարողությունից հետո ներկաները շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկի վերանորոգված մասնաշենքերում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին։
-
14:00 08.07.25 Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ) Կարդալ ավելին
-
13:45 08.07.25 ՀԷՑ-ում քննչական գործողություններն ավարտվել են. Նարեկ Կարապետյանը դուրս եկավ շենքից Կարդալ ավելին
-
13:25 08.07.25 Դատավոր Մասիս Մելքոնյանին նկատողություն է հայտարարվել Կարդալ ավելին
-
13:18 08.07.25 ԱԺ-ում ծեծկռտուքի դեպքով պետք է վարույթ նախաձեռնվի․ փաստաբան Կարդալ ավելին