Լրահոս
Իրավական
09:15
10.12.24
122

Կարմիր գծերի դրույքաչափը 13 անգամ բարձրացնելու որոշումը հիմնավո՞ր է. դատարանի որոշումը կլինի 10 օրից

Հայաստանի վարչական դատարանը դեկտեմբերի 19-ին «Դատալեքս» կայքում կհրապարակի կարմիր գծերի դրույքաչափերը 13 անգամ թանկացնելու դեմ հայցի վերաբերյալ որոշումը: Երևանի ավագանու ընդդիամդիր «Մայր Հայաստան» խմբակցության դիմումի հիման վրա տեղի ունեցած դատական նիստին այսօր վերջապես քաղաքապետարանից պատասխանատու մարդ է մասնակցել՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Սակայն դրույքաչափը 12 հազար դրամից 160 հազար դրամ դարձնելու նրա հիմնավորումները կարծես չեն բավարարել դատարանին: