Լրահոս
Քաղաքական
17:15
19.04.24
232

Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպումը

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: