Լրահոս
Հասարակական
16:35
17.02.24
98

Կցրտի Հայաստանում. Երևանում սպասվում է անձրև, մարզերում՝ թաց ձյուն

Երևանում  այսօրվանից  երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում՝  առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ,  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: 

Օդի ջերմաստիճանը  աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։ Արարատի, Կապանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ Առանց տեղումների եղանակ կանխատեսվում  է փետրվարի 21-ին: