-
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են «Mercedes ML 320»-ը ու «Mini Cooper»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
18:1621.06.25 -
Հասարակական
Կլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում Հայաստանում
18:0521.06.25 -
Հասարակական
Սարսափով են նայում բերքին այգեգործները. ո՞նց է արտահանվելու ծիրանը՝ փակ ճանապարհով
17:3321.06.25 -
Հասարակական
Գոյության պայքար՝ հրթիռների կրակի տակ. Իսրայելում փլուզվում են հայերի տները
15:4521.06.25 -
Հասարակական
Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը
14:5821.06.25 -
Հասարակական
Ես կոչ եմ անում հայ ժողովրդին դիմադրել այս սադրանքներին, մեր ձևով․ Տիրատուր քահանա Սարդարյան
14:3021.06.25 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ 28-ամյա քաղաքացու մարմինը
13:2921.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ Արմավիր ՔԿՀ-ից.անօրինության դեմ պայքարը շարունակվում է
13:0721.06.25 -
Քաղաքական
Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան
12:1821.06.25 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում․ «Ժողովուրդ»
10:5021.06.25 -
Միջազգային
Իսրայելցիները ներխուժել են սիրիական գյուղեր. Թել Ավիվն ուզում է բացել երրորդ ճակա՞տը
10:2721.06.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ». «Հրապարակ»
10:1321.06.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ԱԱԾ տնօրենին խիստ հրահանգել է` «մաքրել» ուժային համակարգը. «Հրապարակ»
10:0121.06.25 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»
09:4921.06.25 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել. «Հրապարակ»
09:3021.06.25
Կնոջը, իր կամքին հակառակ, բռնի ուժով անհայտ ուղղությամբ է տարել, հարվածներ հասցրել

Դավիթ Կ-ն մեղադրվում է մեկ այլ անձի հարվածներ հասցնելու, այնուհետև իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված Գոհար Վ․-ին բռնի ուժով անհայտ ուղղությամբ տանելու համար։
Iravaban.net–ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։
Գործը դատաարան է ստացվել ապրիլի 5-ն և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։
Դավիթ Կ․-ն, 2024 թվականի փետրվարի 22-ին տեղեկանալով, որ իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված Գոհար Վ-ն գտնվում է Սերգեյ Գ․-ի՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում գտնվող բնակարանում, իրեն պատկանող «Օպել « մակնիշի ավտոմեքենայով գնացել է հիշյալ հասցե, որտեղ Սերգեյ Գ․-ի տան դռանը ուժգին հարվածներ հասցնելով պահանջել է դուռը բացել։
Դռան բացվելուց հետո Դավիթ Կ․-ն բռունցքներով հարվածներ հասցնելով Սերգեյ Գ․-ի դեմքին՝ նրան գցել է գետնին, ապա շարունակել է հարվածներ հասցնել վերջինիս մարմնի տարբեր մասերին։
Այդ ընթացքում վիճաբանությանը միջամտել է Գոհար Վ․-ն, որի ընթացքում Դավիթ Կ-ն հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, ինչից հետո քաշելով կնոջ մազերից և հագուստից՝ նրա կամքին հակառակ նստեցրել է հիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին, որից հետո ավտոմեքենան վարել է դեպքի Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դաշտերի ուղղությամբ։
Այդ ընթացքում Դավիթ Կ․-ն շարունակել է հարվածներ հասցնել Գոհար Վ-ի գլխին, իսկ կինը այլ ելք չունենալով երթևեկելու ժամանակ բացելով հիշյալ ավտոմեքենայի դուռը՝ իրեն գցել է դուրս, իսկ Դավիթ Կ-ն անմիջապես արգելակել է ավտոմեքենան և Գոհար Վ-ին գետնի վրա քարշ տալով վերստին նստեցրել է նշված ավտոմեքենան և տարել է իր՝ Արմավիրի մարզի Պտղունք բնակավայր այդ կերպ առևանգելով հիշյալ կնոջը:
Այդ ընթացքում Սերգեյ Գ․-ի՝ ոստիկանություն ահազանգելու և դեպքի մասին հայտնելու արդյունքում Դավիթ Կ․-ի վերը նշված հասցե են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները և հիշյալ հասցեում հայտնաբերելով նրան ձերբակալել են:
Նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալը միջնորդել է կիրառել արագացված վարույթ, որը բավարարվել է։
Դատարանը վճռել է մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակել ազատության սահմանափակում` 1 տարի ժամկետով, ազատազրկում՝ 1 տարի 7 ամիս 26 օր ժամկետով և տուգանք՝ 375.000 ՀՀ դրամի չափով։
Մայիսի 13-ին գործը ստացվել է Վերաքննիչ դատարան և մակագրվել դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին։ Ներկայացրած հատուկ վերանայման բողոքը մերժվել է։
-
16:09 20.06.25 Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել Կարդալ ավելին
-
19:00 19.06.25 Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Կարդալ ավելին
-
18:00 19.06.25 Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդների (տեսանյութ) Կարդալ ավելին
-
16:00 19.06.25 Նիկոլ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ու՞ր են անհետացել քեզ ուղեկցող մեքենաների ռադիոկապի ձայնագրությունները. փաստաբան Կարդալ ավելին