Լրահոս
Սպորտ
23:30
12.01.25
779

Կոմոն ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել

Img default alt hy

«Լիոնի» ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսենս Կակրեն միացել է իտալական «Կոմոյին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կիսապաշտպանը իտալական թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։

Armsport-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Լիոնը» 24-ամյա ֆրանսիացու համար ստացել է 15 միլիոն եվրո, ևս 2 միլիոնը՝ որպես բոնուսներ։

Սա «Կոմոյի» պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է։ Մինչ այս ամենաթանկարժեքն օրեր առաջ 12 միլիոն եվրոյով «Բետիսի» 19-ամյա վինգեր Ասանե Դիաոյի ձևակերպած տրանսֆերն էր։