Լրահոս
Միջազգային
14:00
11.06.24
97

Կործանվել է ռուսական Սու-34 ռմբակոծիչ

Img default alt hy

Հյուսիսային Օսիայում կործանվել է ռուսական Սու-34 ռմբակոծիչ, անձնակազմը զոհվել է, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության լեռնային տեղանքում պլանային ուսումնավարժական թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը», - հունիսի 11-ին հայտնել են գերատեսչությունում։

Ըստ հաղորդագրության՝ ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում: Գետնին ավերածություններ չկան: Ավիավթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։

Հյուսիսային Օսիայի օպերատիվ ծառայություններում ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ լեռներում կործանված ինքնաթիռում եղել են երկու օդաչուներ: