Լրահոս
Միջազգային
23:50
14.08.24
440

Կուրսկի շրջանի Գլուշկովո գյուղում շտապ տարհանում է հայտարարվել

Img default alt hy

Կուրսկի շրջանի Գլուշկովո գյուղում պարտադիր տարհանում է սկսվել։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։

«Տարածաշրջանային օպերատիվ շտաբը որոշում է կայացրել Գլուշկովո գյուղի պարտադիր տարհանման մասին։  Տեղի բնակիչների տարհանման գործընթացը կհամակարգեն ուժային կառույցները, զինվորականները, տեղական վարչակազմը», -գրել է նա իր տելեգրամյան ալիքում։