-
Հասարակական
Երևանում 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացուհու վրա, ծեծի ենթարկել նրան և փորձել խեղդել
23:5423.04.25 -
Հասարակական
Քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը
23:4823.04.25 -
Իրավական
Երևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերում
23:3023.04.25 -
Միջազգային
Վերջնագիր՝ Կիևին ու Մոսկվային. Ուկրաիանայի համար ճակատագրական հանդիպումը չեղարկվել է
22:4923.04.25 -
Քաղաքական
Գլուխները պատին են տալիս՝ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան
22:1923.04.25 -
Քաղաքական
Մանկական հայհոյանքից մինչև ծիծակ կոշիկներ. կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ տղաները ավել անեն
22:0323.04.25 -
Հասարակական
Ջահերով երթի մասնակիցները՝ Արցախի և Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անուններով
21:5823.04.25 -
Քաղաքական
Մենք հստակ ուղերձ ենք ուղղում Թուրքիայի իշխանություներին, մեր պայքարը չի մարելու. Ժորա Ավդալյան
21:4723.04.25 -
Քաղաքական
Ադրբեջանը կրակոցներով հասնում է իր նպատակներին. ճնշումը մեծանում է Հայաստանի վրա
21:2823.04.25 -
Քաղաքական
Ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան
21:0323.04.25 -
Հասարակական
Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան
20:4523.04.25 -
Հասարակական
Հայ որբերի դժոխային ուղին՝ թրքացման վայրագ օրերում. Ցեղասպանության անջնջելի հետքը
19:3723.04.25 -
Հասարակական
Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ. Հակոբ Բադալյան
19:3223.04.25 -
Իրավական
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
19:1623.04.25 -
Զինված ուժեր
Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորությունները
19:0423.04.25 -
Հասարակական
Վեհափառը բրազիլական ԶԼՄ-ների հետ քննարկել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը
17:4723.04.25 -
Քաղաքական
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
17:1723.04.25 -
Զինված ուժեր
Քննարկվել են ՀՀ-ի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները
16:5923.04.25 -
Քաղաքական
ՔՊ-ական վախեր՝ Հայոց ցեղասպանության ժխտման պատիժը խստացնող՝ «Հայաստան» խմբակցության նախագծից
16:3623.04.25
Կրծքագեղձում շոշափվող գոյացությունը միշտ չէ, որ չարորակ ուռուցք է

Համացանցում հաճախ կարելի է հանդիպել մի շարք սխալ ենթադրությունների, որոնք վախ կամ խուճապ են փոխանցում մարդկանց՝ կապված կրծքագեղձերում առկա որոշակի գոյացությունների հետ։
Միֆ առաջին. Կրծքագեղձում շոշափվող գոյացությունը գրեթե միշտ քաղցկեղ է
80% դեպքերում շոշափվող գոյացությունը կիստա կամ ֆիբրոադենոմա են լինում: Դրանք կարող են առաջանալ ու անհետանալ դաշտանային ցիկլի ընթացքում: Սակայն յուրաքանչյուր կին պետք է ամեն ամիս կատարի կրծքագեղձի ինքնազննում և անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմի բժշկի:
Միֆ երկրորդ. Եթե մամոգրամման նորմայի սահմաններում է, ապա ամեն ինչ կարգին է
Եթե շոշափվող գոյացություն ունեք, սակայն մամոգրամման ոչինչ չի հայտնաբերել, անհրաժեշտ են հետազոտման լրացուցիչ մեթոդներ կամ կրկնակի մամոգրամմա: Անհրաժեշտության դեպքում կկատարվի բիոպսիա՝ գոյացության բնույթը պարզելու համար:
Միֆ երրորդ. Քաղցկեղը միշտ ցավոտ է
Որպես կանոն, կրծքագեղձի քաղցկեղն արտահայտվում է ցավով, սակայն հնարավոր են նաև բացառություններ: Ցավն առաջանում է կրծքագեղձի բորբոքային քաղցկեղի դեպքում, որի վաղ նշաններն են կրծքագեղձի մաշկի կարմրությունը, այտուցը, ջերմության բարձրացումը:
Միֆ չորրորդ. Քաղցկեղ չի կարող արտահայտվել կրծքով կերակրելու պարագայում
Չնայած կրծքով կերակրելը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, սակայն այն 100 %-ով չի բացառում հիվանդության արտահայտումը: Կրծքով կերակրելիս, գոյացության հայտնաբերման դեպքում, անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի:
Միֆ հինգերորդ. Քաղցկեղը չի հանդիպում երիտասարդ տարիքում
Քաղցկեղը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, չնայած այն ավելի հաճախ հանդիպում է մենոպաուզայից (դաշտանադադար) հետո կամ 50-ից բարձր հասակում:
Միֆ վեցերորդ. Քաղցկեղը մեծ չափեր ունի
Քաղցկեղը կարող է տարբեր չափեր ունենալ: Գոյացության չափերից հնարավոր չէ որոշել այն չարորակ է, թե բարորակ:
Միֆ յոթերորդ. Եթե գոյացությունը հայտնվել է մամոգրաֆիայից անմիջապես հետո՝ կարելի է սպասել մինչև հաջորդ տարի
Իրականում մամոգրաֆիան ոչ բոլոր ուռուցքներն է հայտնաբերում՝ հատկապես գեղձային հյուսվածքի բարձր խտության կամ գոյացության ոչ սովորական տեղակայման դեպքում: Հետևաբար, սպասելը սխալ է, պետք է անմիջապես դիմել բժշկի:
Միֆ ութերորդ. Եթե ընտանիքում ոչ ոք քաղցկեղով չի տառապել՝ գոյացությունը քաղցկեղ չէ
Շատերը միամտորեն կարծում են, որ քաղցկեղը սովորաբար ունենում է ժառանգական բնույթ, և եթե իրենց ազգականներից ոչ ոք քաղցկեղ չի ունեցել, ապա բացառվում է իրենց մոտ հիվանդության հայտնաբերումը: Սակայն քաղցկեղի հետազոտման ամերիկյան միության համաձայն, ընտանեկան անամնեզ ունի այս հիվանդությամբ տառապող կանանց 15%-ից էլ փոքր մասը, փոխանցում է Aysor.am-ը։
-
23:58 18.04.25 Բ խմբի ստրեպտոկոկի հետազոտություն հղիների համար Կարդալ ավելին
-
21:50 16.04.25 Փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր կանոններ Կարդալ ավելին
-
10:55 08.04.25 Շտապօգնության բժիշկը վթարի հետևանքով մահացել է, բուժքրոջ վիճակը ծանր է. Անահիտ Ավանեսյան Կարդալ ավելին
-
20:00 25.03.25 Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է Կարդալ ավելին