Լրահոս
Միջազգային
17:45
09.05.26
316

Կրեմլը հույս ունի, որ Գերմանիայում դեռ մնացել են սթափ դատող քաղաքական գործիչներ

Img default alt hy

Գերմանիայի ներկայիս քաղաքական գործիչները բոլորովին չեն զարդարում երկիրը, սակայն, այդուհանդերձ, հույս կա, որ այնտեղ մնացել են մարդիկ, «ովքեր պահպանում են առողջ դատողությունը» և հիշում աշխարհը ֆաշիզմից ազատագրած հերոսների սխրանքները։ Այս մասին «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ գերմանացի քաղաքական գործիչների ներկայիս սերունդն ու նրանց հռետորաբանությունը բացարձակապես պատիվ չեն բերում Գերմանիային։ «Ուզում եմ հուսալ, որ, այնուամենայնիվ, այնտեղ կան մարդիկ, ովքեր պահպանում են սթափ մտածողությունը և պատրաստ են տուրք մատուցել պատմությանը, հարգել սխրանքն այն մարդկանց, ովքեր, ի դեպ, գերմանացի հակաֆաշիստների հետ միասին այս երկիրը փրկում էին «դարչնագույն ժանտախտից»»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: