Լրահոս
Միջազգային
12:35
14.05.26
261

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հրաժարական է տվել

Img default alt hy

Լատվիայի կառավարության ղեկավար Էվիկա Սիլինյան հայտարարել է հրաժարական տալու մասին։ Նա համապատասխան հայտարարությունն արել է հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է LSM ազգային հանրային հեռուստառադիոհեռարձակման պորտալը։

«Հայտնում եմ 2026 թվականի մայիսի 14-ին վարչապետի պաշտոնից իմ հեռանալու և նախարարների ողջ կազմի հրաժարականի մասին»,- ասված է Սիլինյայի հայտարարության մեջ։

Ենթադրվում էր, որ վարչապետը հայտարարությամբ հանդես կգա խորհրդարանի առջև, սակայն նա, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դրա փոխարեն մամուլի ասուլիս է կազմակերպել նախարարների կաբինետում։

Կառավարական ճգնաժամն առաջացել էր պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի հրաժարականից հետո, երբ մայիսի 7-ին Լատվիայի օդային տարածք էին ներխուժել մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Դրանցից մեկն ընկել էր Ռեզեկնեում՝ նավթամբարի տարածքում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրաժարականը հանգեցրել էր նրան, որ Սիլինյային սատարող քաղաքական գործընկերները հայտարարել էին, թե վարչապետն այլևս չի վայելում իրենց վստահությունը։